Մոսկվայում կալանավորվել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից
Մոսկվայում կալանավորվել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից, նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան, ասվում է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ կայքում:
Կարգը խախտողներին վարչական պատասխանատվության են ենթարկել՝ «Մանր խուլիգանություն» հոդվածով: Նրանց դեմ նաեւ քրեական գործեր են բացվել՝ խուլիգանության եւ կողոպուտի կասկածանքով: