Հեղեղումներ Խորվաթիայում․ կա զոհ
Խորվաթիայում հորդառատ անձրևներն ու քամիները մեծ վնասներ են հասցրել մի շարք կառույցների։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում ջուրը ողողել է ենթակառուցվածքներ, ճանապարհներ և բնակելի տներ։
Տեղական աղբյուրները նշում են, որ հեղեղումների հետևանքով մահացել է 1 մարդ։