Կիլիան Մբապեի դեմ կատարված կոպիտ սահընկումը (տեսանյութ)
Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «ՊՍԺ»-ն 1-0 հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»։ Հանդիպման 27-րդ րոպեին մրցակցի պաշտպանը շատ կոպիտ սահընկում կատարեց, ինչից հետո փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեն գալարվեց խոտածածկին։
Մբապեի վնասվածքը ամենայն հավանականությամբ շատ լուրջ է, քանի որ ֆրանսիացին հանդիպման ամբողջ ընթացքում խաղին հետևեց հենակներով։
Դաժան սահընկումը՝ տեսանյութում։