Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են առևտրային բանակցություններ սկսել օգոստոսին
Չինաստանը և ԱՄՆ-ն օգոստոսին կարող են քննարկումներ սկսել հունվարին կնքված առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։ Հրապարակման համաձայն, բանակցություններին կմասնակցեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
Պեկինն ու Վաշինգտոնը շարունակում են հայտարարել պատրաստակամությանը հավատարիմ մնալու մասին, բայց վերջին շրջանում նրանց հարաբերությունները վատթարացել են: