Մոսկվայի ոստիկանությունում պատրաստվել են տեղի հայերի և ադրբեջանացիների հնարավոր բախումներին
Մոսկվայի ոստիկանությունում պատրաստվել են հայ և ադրբեջանացի սփյուռքների ներկայացուցիչների հնարավոր բախումներին: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Քաղաքում արդեն նախնական տեղեկություն կար հայերի եւ ադրբեջանցիների հնարավոր բախումների մասին՝ երկու երկրների միջեւ սահմանային հակամարտության պատճառով, որտեղ հուլիսին իրավիճակը սրվել էր»,- նշել է աղբյուրը:
Զրուցակիցն, այդուհանդերձ, այդ կոնկրետ ծեծկռտուքն «իրավիճակային» է անվանել, ինչպես նաեւ ենթադրել է, որ հակամարտությունը զարգացնում են բիզնեսի մակարդակում: «Նրանք փորձում են մեկը մյուսին խանգարել Մոսկվայում բիզնես վարել»,- ասել է նա:
Նշենք, որ անցյալ գիշեր ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա: Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է ծեծկռտուքի 13 մասնակցի, որի ժամանակ մեկ մարդու վիրավորել են: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ուսի կտրած վերքով: Ծեծկռտուքի փաստով ոստիկանությունը ստուգում է անցկացնում: