Ավելի քան 80 մարդ ձերբակալվել է Ղազախստանի հարավում անկարգություններին մասնակցելու համար
Ղազախստանում ոստիկանները ձերբակալել են ավելի քան 80 մարդու, ովքեր արձագանքել են անկարգությունների կոչերին, որոնք սոցցանցերում տարածվել են շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։Նշվում է, որ հուլիսի 21-ի գիշերը Շորնակ գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել, որը դադարեցրել են ստիկանները։
Ծեծկռտուքի արդյնունքում վիրավորվել է 1 ոստիկանության աշխատակից և 3 գյուղացի։