Պորտլանդում ցույցերը շարունակվում են․ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ
Ամերիկյան Պորտլանդ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառել և խլացնող նռնակներ օգտագործել։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ցուցարարները պարկերով աղբ են նետել դատարանի դիմաց։ Հիշեցնենք, որ Պորտլանդում և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ տեղի են ունենում ցույցեր։
Ընդգծենք, որ ցույցերը սկսվեցի աֆրոամերիկացի Ջորջ ֆլոյդի սպանությունից հետո։