Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսել․ Ռուսիո պատրիարք Կիրիլ
Ռուսաստանի պատրիարք Կիրիլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին սկսել երկխոսություն։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պատրիարքը մասնավորապես նշել է․ «Այսօր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին կոչ է անում երկխոսել ... Ես կոչ եմ անում ձեզ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգտվում են Կովկասում լարվածության աճից»: Պատրիարքը նշել է, որ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, որը երկար ժամանակ կզրկի տարածաշրջանից խաղաղության և հանգստության համար:
Պատրիարքն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին ջերմեռանդորեն աղոթում է հակամարտության շուտափույթ դադարեցման համար: