Մոսկվայում ադրբեջանցիների ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին (տեսանյութ)
Քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հղում անելով Infoteka24.ru կայքին: Տեսանյութում մի քանի ադրբեջանցիներով ծեծի են ենթարկում մեքենայի մեջ նստած հայ տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները:
«Մոսկվայում ադրբեջանցիների զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմում, որպեսզի հարձակվեն հայերի վրա»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։