Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» մնալու համար պատրաստ է աշխատավարձի իջեցման
Իտալական «Միլանում» տեղի ունեցող վերջին փոփոխությունների ֆոնին թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է ակումբում մնալուն։
Այս մասին տեղեկանում ենք Corriere Dello Sport-ից։ Աղբյուրը նշում է, որ Զլատանը պատրաստ է անգամ աշխատավարձի իջեցման, որպեսզի մնա ակումբում։
Հիշեցնենք, որ շվեդ գոլահարն ակումբում տարեկան վաստակում է 6 միլիոն եվրո։