Ասում ա` տանը մնա, տուն չունենք, որտե՞ղ մնանք. Նիկոլն էլ խոստացավ ու ոչ մի բան չարեց. Եկմալյանի բնակիչներ (տեսանյութ)
Արդեն 13 տարի Երևանի Եկմալյան փողոցի բնակիչները փոխհատուցում են պահանջում` իրենց քանդված տների դիմաց։ Այդ բանկելիները քանդվել են պետական կարիքների անվան ներքո, սակայն բնակիչները պատշաճ չեն փոխհատուցվել։ Արդեն մի քանի վարչապետ է փոխվել, սակայն նրանց խնդիրն այդպես էլ չլուծվեց։
Այժմ նրանք
Այժմ նրանք կառավարության դիմաց են: Նրանք նշում են, որ ամիսներ առաջ կառավարության դիմաց ակցիայի ժամանակ նրանց հանդիպել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, խոստացել են իրենց, որ հաջորդ հինգշաբթի խնդիրը կլուծվի, սակայն մինչ օրս պատասխան չկա:
«Այն կառավարությունից էինք սպասում ոչինչ չարեց, այս կառավարությունն եկավ նույն պատմությունը դրվածքով, ինչ անենք դուրս ենք մնացել: Մենք հավատում էինք Նիկոլին, խոստացավ ու ոչ մի բան չարեց, ասեցինք, գոնե արդարություն կլինի: Մենք ինչքան այստեղ կանգնենք, մեր տունն ենք ուզում, ավել բան չենք ուզում»,- նշեց նա: