Փրկարարները լեռան գագաթին գտել են ալպինիստի դին, ում փնտրում էին մոտ 1 ամիս
Փրկարարները Կլյուչեվսկայա Սոպկա հրաբխի գագաթին գտել են լեռնագնացի դի։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Նշվում է, որ հուլիսի 6-ին փրկարար ծառայությունները զանգ են ստացել մի տղամարդուց, ով նշել է, որ Կլյուչեվսկայա Սոպկա հրաբխի գագաթին իր ընկերը ոտքերի վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Փրկարարները բարձրացել են հրաբխի գագաթը, սակայն չեն կարողացել գտնել տղամարդուն։
Դեպքից 1 ամիս անց նոր միայն փրկարարները կարողացել են գտնել տղամարդու դին։