Ջորջ Ֆլոյդին սպանող ոստիկանին մեղադրել են հարկերից խուսափելու մեջ
Նախկին ոստիկան Դերեկ Շովինին, ով մեղադրվում է Ջորջ Ֆլոյդի սպնության մեջ, մեղադրանք է առաջադրվել նաև հարկերից խուսափելու գործով։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Ինչպես կայքն է գրում, Շովինն ու իր նախկին կինը 2014-2019 թվականների ընթացքում խուսափել են մեծ թվով հարկերից։
Ընդգծենք, որ մայիսին Շովինի գործողությունների արդյուքնում մահացավ աֆրոամերիկացի Ջորջ ֆլոյդը, որից հետո ԱՄՆ-ում սկսվեցին զանգվածային ցույեր։