Ջո Բայդենը պետք է ինտելեկտի թեստ հանձնի․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ամերիկայի նախագահական ընտրությունների թեկնածու, դեմոկրատական կուսակցության անդամ Ջո Բայդենը պետք է ճանաչողական ունակությունների թեստ հանձնի։
Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։ Նա մասնավորապես նշել է․ «Եթե դու նախագահ ես, ապա պիտի ունենաս խելոք միտք»։ Թրամփը ընդգծել է, որ ինքը ևս նախորդ տարի նմանատիպ թեստ է հանձնել և այն ցույց է տվել լավ արդյունք։
Թրամփը հավելել է նաև, որ խելացի միտք ունեցող ղեկավարներից են Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը։