ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան News.am
Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ 21 օր առաջ եւ որեւէ բան չի փոխվել․ Հանրապետության նախագահը շատ ցուցադրական ձեւով ձեռքերը «լվաց» Սահմանադրական դատարանը վերցնելու իշխող քաղաքական ուժի գործողություններից, այսինքն, մի կողմից՝ չօգտվեց պետության նախագահի լիազորություններից, չփորձեց կանխել սահմանադրական կարգի տապալումը, բայց մյուս կողմից՝ չցանկացավ այս գործընթացի հանցակիցը դառնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 22-ին, հայտարարել է «Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: