Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 24-ով
1 օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 24-ով և հասել 1073-ի։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Վերջին ամիսներին Վրաստանում ամեն օր գրանցվել է վարակի 2-ից մինչև 11 դեպք։ Առավել շատ վարակվել են բեռնատարների վարորդները։ Մի շարք մասնագետներ նշում են, որ այս աճը սպասելի էր, սակայն ամեն ինչ վերահսկվում է։
Ընդգծենք, որ Վրաստանում վիրուսից մահացել է ընդհամենը 16 մարդ։