Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցի տարբեր հարթակներում բանակի մասին քննարկումներից. ՊՆ (տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունից կոչ են անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում:
«Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։