Ցույցեր Երուսաղեմում․ կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ
Իսրայելում ցուցարարները պահանջել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երուսաղեմում ընթացքղ բողոքի ակցիաների ժամանակ Իսրայելի ոստիկանները ձերբակալել են 34 մարդու։
Նշվում է, որ մինչև ձերբակալությունը ցուցարարները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։