2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը կարող է անցնել առանց հանդիսականների
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպող հանձնաժողովի նախագահ Յոշիրո Մորին նշել է, որ 2021 թվականի Օլիմպիական խաղերը կարող են անցնել առանց հանդիսականների, եթե COVID-19- ի համաճարակը շարունակի պահպանել նույն տեմպերը։
Այս մասին տեղեկանում ենք NHK-ից։ Մորին ընդգծել է, որ այս պահին ամեն ինչ տանում է դեպի դրան։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց հաջորդ տարի։