Ուժգին երկրաշարժ Ալյասկայում․ կա ցունամիի վտանգ
Ալյասկայի ափերի մոտ գրանցվել է 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Ցնցումները գրանցվել են 13 կիլոմետր խորության վրա։Երկրաշարժի էպիկենտրոնը Անկորիջից 836 կիլոմետր հեռավորության վրա է։
Նշվում է, որ կա ցունամիի վտանգ։ Ավերածությունների ու զոհերի մասին դեռ տեղեկություն չկա։