Պաշտոնական․ «Միլանը» երկարաձգեց պայմանագիրը Ստեֆանո Պիոլիի հետ
Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտնեց, որ երկարաձգել է պայմանագիրը թիմի ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ մինչև 2022 թվականը։
Ակումբի սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին նշել է․ «Ստեֆանոն դարձավ ակումբի մարզիչը ոչ սովորական ժամանակում։ Մենք միշտ ասել ենք, որ ժամանակ է պետք, որպեսզի երևա նրա աշխատանքի արդյունքը։ Եվ մենք տեսնում ենք, երևում է պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունքը։ Ստեֆանոն յուրահատուկ մարդ է,ով իր հետ կտանի թիմին, որին մենք ցանկանում եքն տեսնել։ Իսկ թիմը երիտասարդ է ու հաղթանակներին կարոտ»։
Հիշեցնենք, որ մի ամբողջ 5-6 ամիս խոսվում էր այն մասին, որ ակումբը կգլխավորի Ռալֆ Ռանգնիկը, սակայն ակումբը վերջին պահին հրաժարվեց Ռանգնիկի ծառայություններից։