ԱՄՆ-ում սկսվել են կորոնավիրուսի պատվաստանյութի եզրափակիչ փորձարկումները
ԱՄՆ-ում կորոնավիրուսի համար ստեղծված երկու պատվաստանյութերը անցնում են եզրափակիչ փորձարկում։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ նախկինում պատվաստանյութ ստանալու համար տարիներ էր պետք, սակայն հիմա այդ ամենը արվում է շատ կարճ ժամանակում։
Ընդգծենք, որ արդեն երեկ Ռուսաստանը հայտնեց իր կողմից ստեղծված կորոնավիրուսի պատվաստանյութի մասին։