Կրակոցներ Չիկագոյում․ կա մոտ 14 վիրավոր
Ամենաքիչը 14 մարդ հոսպիտալացվել է այն բանից հետո, ինչ Չիկագոյում թաղման արարողության ժամանակ տեղի են ունեցել կրակոցներ։
Այս մասին տեղեկանում ենք NBC Chicago-ից։ Թաղման արարողության ժամանակ մեքենայից մի տղամարդ կրակ է բացել արարողության մասնակիցների վրա, որին ի պատասխան կրակել են նաև հանգուցյալի մտերիմները։
Վիրավորները հոսպիտալացվել են տարածքին մոտ գտնվող հիվանդանոցները։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։