«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Հասարակություն

Մենք հետամուտ ենք լինելու, որ հետագայում ՀԱՊԿ կայքում նման վրիպակ չլինի․ Աննա Նաղդալյան

Հայաստանի արտգործնախարարության որեւէ աշխատակցի, նախարարին կամ որեւէ մակարդակում հայ-ռուսական հարաբերություններում նման հարցեր չեն բարձրացվել եւ չեն կարող բարձրացվել, Ռուսաստանի հետ մենք ունենք գործընկերային հարաբերություններ եւ դրանք հիմնված են ինքնիշխանության, դարավոր բարեկամության վրա, ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, ես լիազորված եմ արձագանքել լրագրողների, փորձագետների հարցերին եւ հանդես գալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մեկնաբանություններով։ Ես լիազորված չեմ մեկնաբանելու որեւէ լրագրողի նեղ անձնական կարծիքը։ Ես ունեմ գրառման վերաբերյալ իմ անձնական կարծիքը, որը ձեռնպահ կմնամ բարձրաձայնել այս հարթակում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով սոցցանցի մի խումբ օգտատերերի «Ռաշա թուդեյի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշման մասին հարցին։

Սիմոնյանի գրառման՝ կարճ ժամանակով ՀԱՊԿ կայքում հայտնվել-անհայտանալու վերաբերյալ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, որ կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի միջոցով կապ են հաստատել համապատասխան վարչության հետ՝ պարզելու, թե ինչու է այն այդտեղ հայտնվել, խնդիրն անմիջապես լուծվել է եւ տրվել է բացատրություն, թե եղել է տեխնիկական վրիպակ։

«Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից եւ հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակ չլինի», ասել է նա։

Սոցցանցի օգտատերերից մեկի՝ «ինչ քայլեր են ձեռնարկվում հայ գյուղմթերք արտահանողներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու համար» հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասել է․

«Մենք տեսանք, թե ինչ արդյունավետությամբ է գործում մեր էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում մեր դեսպանության հետ միասին, խնդրին անդրադարձել է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ, այդ վերաբերմունքը համարելով անընդունելի եւ կոչ է արել գործընկերներին ուսումնասիրել հարցը»։

Աննա Նաղդալյանը հավաստիացրել է, որ այս հարցում ԱԳՆ-ն հետեւողական է լինելու եւ հետամուտ է լինելու նմանօրինակ զարգացումների կանխմանը։