Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա
Տնտեսություն

Խախտումներ են արձանագրել «Գնունի» շինանյութերի տոնավաճառում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ այսօր հերթական վերահսկողական միջոցառումն իրականացրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում։ Այս մասին հայտնում են կառավարությունից:

Վաղ առավոտից թատրոնների, թանգարանների, կինոթատրոնների, եկեղեցիների, հուշարձանների հարակից տարածքների, տեսարժան վայրերի լայնածավալ դիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն արձանագրվել։

Ճեմուղիներում զբոսնող գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը դիմակները կրել են ճիշտ, գիտակցաբար մոտենալով համաճարակի կանխարգելման անվտանգության կանոններին՝ պատմական և մշակութային գրավչության օբյեկտներում մարդկային կուտակումներ և հերթեր չեն առաջացրել։

Լայնամասշտաբ մշտադիտարկումների ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների մասին 2 արձանագրություն։ Այս ցուցանիշը փաստում է, որ Տեսչական մարմնի կողմից կատարվող ամենօրյա վերահսկողական և իրազեկման աշխատանքների արդյունքում խախտումների և թերությունների թվաքնակը շարունակում է կրճատվել։

Պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ԲԸՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են ամենօրյա և ընդգրկելու են հանրապետության ամբողջ տարածքը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն էլ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են լայնածավալ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել։ ՏՄ մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված մի շարք թերությունների համար տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, մասնավորապես, ախտահանիչ նյութերի պատշաճ որակի ապահովման և դիմակների ճիշտ կրման վերաբերյալ:

Մարդատար տաքսի ավտոմոբիլներում հայտնաբերվել են միայն դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից տեղում կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել նաև Գյումրի քաղաքում և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Գյումրիում տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ չեն հայտնաբերել:

Երևանի կենտրոն վարչական շրջանի «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայում ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խումբը դիտարկել է թերություններ կապված ջերմաչափման գրանցամատյանների հետ, որոնք տեղում շտկվել են:

Տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են արձանագրել «Գնունի» շինանյութերի տոնավաճառում: Բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:

Հոլիսի 21-ին ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է իրականացրել Երևան խաղաքի Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում: 24 ժամով կասեցվել է շինանյութի առևտրի մի շարք կետերի գործունեությունը, որտեղ բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: