Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Յուվենտուսը»
Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք սպորտային աղբյուրներ, Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին, ում վերջին ակումբը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը»։
Թուրինյան ակումբի ղեկավարները դժգոհ են Սարիի աշխատանքից, քանի որ հաղթանակների հետ մեկտեղ ակումբը նախորդ տարիների համեմատ անկում է գրանցում։
Հավելենք, որ Պոչետինոյի հետ մեկտեղ խոսվում է նաև Պեպ Գվարդիոլայի ակումբը գլխավորելու մասին։