Իրանում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 229 մարդ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 229 մարդ։Այս ցուցանիշը հերթական հակառեկորդն է Իրանում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել էր, որ երկիրն ապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։
Ընդգծենք, որ Իրանում կորոնավրուսով վարակել է 278 հազար մարդ, որից 14 հազարը մահացել է։