Ոստիկաններն Իտալիայում և Շվեյցարիայում ձերբակալում են մաֆիայի ավելի քան 70 անդամների
Իտալիայի ֆինանսական գվարդիան և Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է 75 մարդու, ովքեր մեղադրվում են հանցավոր գործունեություն ծավալելու մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru Կայքից։
Ըստ Իտալիայի հարավային Կատանզարո նահանգի ֆինանսական գվարդիայի հայտնած տվյալների, այս գործով ընդհանուր առմամբ ներգրավված է 158 մարդ: Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի հետ համագործակցելու, թմրանյութերի միջազգային առևտրի, փողերի լվացման, կոռուպցիայի և այլ լուրջ հանցագործությունների մեջ:
Ոստիկանները առգրավվել են հանցագործների ունեցվածքը, որը կազմում է 169 միլիոն եվրո։