Ռոնալդուն 2 նոր ռեկորդ սահմանեց Իտալիայում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ դառնալով դուբլի հեղինակ Իտալիայի առաջնության երկու մրցաշրջանում միասին խփեց իր 51-րդ գնդակը։
Այսպիսով Ռոնալդուն դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է 50 և ավելի գոլ հեղինակել Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի առաջնություններում։
Այս ամենի հետ մեկտեղ Ռոնալդուն դարձավ Իտալիայի առաջնության պատմության մեջ 50 գոլ հեղինակած ամենաարագ ֆուտբոլիստը։