Կանադայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր
Կանադայում տեղի է ունեցել ուղղաթիռի վթար։ Այս մասին տեղեկանում ենք CTV-ից։ Վթարը տեղի է ունեցել Նյուֆաունդլեր նահանգի մոտակայքում։ Ուղղաթիռում եղել է 3 մարդ։
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ մյուս 2-ը հոսպիտալացվել են։
Տեղում աշխատում են փրկարարներն ու համապատասխան մասնագետները, ովքեր փորձում են պարզել վթարի ամբողջ մանրամասները։