Իլոն Մասկը դարձավ աշխարհի 5-րդ ամենահարուստ մարդը․ Forbes
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում բարձրացել է 5-րդ հորիզոնական։
Այս մասին հայտնում է Forbes-ը։ Այս պահին Մասկի կարողությունը կազմում է 74,2 միլիարդ դոլար։ Մասկին հաջորդում է Microsoft ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը, ում կարողությունը կազմում է 72,2 միլիարդ դոլար։
Ընդգծենք, որ առաջին հորիզոնականում Ջեֆֆ Բեզոսն է, ում կարողությունը կազմում է 189 միլիարդ դոլար։