Իրանում ազատ է արձակվել 36 հազար բանտարկյալ
Իրանի իշխանությունները ազատ են արձակել ավելի քան 36 հազար բանտարկյալի, որը պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսով։
Այս մասին տեղեկանում ենք Tasnim գործակալությունից։Հուլիսի 8-ին ազատ է արձակվել 36 հազար 283 մարդ, որոնց մեջ եղել են նաև նոր ձերբակալված մարդիկ։
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների Իրանում կորոնավիրուսով վարակվել է 276 հազար մարդ, որոնցից 240 հազարը բուժվել է, իսկ 14,4 հազարը մահացել։