Աֆղանստանում «Թալիբները» առգրավվել են մոտ 1000 նավթային բեռնատար
Աֆղանստանի հյուսիս-արևելքում «Թալիբան» խմբավորման գրոհայինները վերցրել են նավթ տեղափոխող մոտ 1000 բեռնատար։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Հարձակումը տեղի է ունեցել Բագլան նահանգում։ Յուրաքանչյուր մեքենայի համար խմբավորման անդամները պահանջում են 390 դոլար։
Վարորդները արդեն կապ են հաստատել իշխանությունների հետ և օգնություն խնդրել։