Հնդկաստանում հեղեղումները շարունակվում են․ զոհերի թիվը հասնում է 85-ի
Հնդկաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասնում է մոտ 85-ի։ Այս մասին տեղեկանում ենք Daily Pioneer-ից։ Աղբյուրը նշում է, որ Ասամի նահանգում հեղեղումների հետևանքով զոհվել է 85 մարդ։
Ստեղծվել են ժամանակավոր ճամբարներ, որտեղ ապրում են տարհանված մարդիկ։ Զոհեր կան նաև Նյու Դելիում։
Երկրի մի շարք տարածքներում անձրևներն ու հեղեղումները շարունակվում են։