Սերխիո Ռամոսը «Ռեալի» կազմում անցկացրեց իր 650-րդ հանդիպումը
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը «Լեգանեսի» դեմ հանդիպման անցկացրեց իր 650-րդ խաղն արքայական ակումբի կազմում։
Այս ցուցանիշով արքայական ակումբի կազմում առաջատարը Ռաուլն է, ով անցկացրել է 741 հանդիպում։
Ընդգծենք, որ «Լեգանեսի» դեմ հանդիպմանը Ռամոսը հերթական անգամ դարձավ գոլի հեղինակ։