Քանյե Ուեսթը հանդիպում է ունեցել իր համակիրների հետ
Ռեփեր Քանյե Ուեսթը Հարավային Կառոլինայում առաջին հանդիպումն է ունեցել իր համակիրների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նա շեշտել է, որ ո՛չ քաղաքականությունը, ո՛չ երկիրը, ո՛չ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և ոչ էլ ինքը «չի կարող մեզ ազատել»: Երաժիշտը խոսել է նաև աբորտի օրինականացման մասին, բայց նաև նշել է, որ բացասական վերաբերմունք ունի դրա նկատմամբ։
Բացի այդ, Ուեսթը հայտարարել է, որ իր առաջադրումը նպատակ չի ունեցել փախցնել աֆրոամերիկացիները ձայները այլ թեկնածուներից։