Հոսպիտալացվել է Սաուդյան Արաբիայի թագավորը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Ազիզ Ալ Սուդը հոսպիտալացվել է ։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
84-ամյա միապետը հոսպիտալացվել է անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։ Ըստ որոշ լրատվականների թագավորի մոտ ախտորոշվել է լեղապարկի բորբոքում։
Նրա առողջական վիճակի մասին այս պահին այլ տեղեկություններ հայտնի չեն։