Վթարի է ենթարկվել Նիդեռլանդական ուղղաթիռ․ կան զոհեր
Նիդեռլանդական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կարիբյան ծովի մոտակայքում, ինչի հետևանքով մահացել է 2 զինվորական։ Այս մասին տեղեկանում ենք NOS գործակալությունից։
Ուղղաթիռը ջուրն է ընկել Արուբա և Կյուրասո կղզիների մեջտեղում։ Մահացած զինվորականները եղել են 34 և 35 տարեկան։
Ուղղաթիռի վթարի պատճառը դեռ հայտնի չէ։