Իրանը Boeing 737-ի սև արկղերն ուղարկեց Ֆրանսիա
Իրանը Ֆրանսիա է ուղարկել հունվարին Թեհրանում խոցված ինքնաթիռի սև արկղերը։
Այս մասին հայտնում է ILNA լրատվական գործակալությունը։Աղբյուրը նշում է, որ արկղերն արդեն Փարիզում են։ Հիշեցնենք, որ Boeing 737 ինքնաթիռը, որ Թեհրանից թռչում էր Ուկրաինա, խոցվեց սխալմամբ։
Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ մահացան։