Խոշոր հրդեհ Նանտի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում (տեսանյութ)
Ֆրանսիական Նանտ քաղաքում այրվել է գոթական ճարտարապետության ամենամեծ գլուխգործողներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Հրդեհը բռնկվել է առավոտյան 09։30-ին։ Տեղում աշխատում է մոտ 60 հրշեջ և 6 տեխնիկա։ Նանտի Սուրբ Պետրոս և Պողոս տաճարը Ֆրանսիայի խոշորագույն գոթական եկեղեցիներից մեկն է:
Այն Փարիզի Նոտր Դամի տաճարից ցածր է վեց մետրով։ Մայր տաճարում վերջին հրդեհը տեղի է ունեցել 1972 թ.-ին։