«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» հետաքրքրված են Անդրեա Բելոտտիի ծառայություններով
«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին ամռանը կարող է փոխել իր ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ինտերը» հետաքրքրված են Բելոտտիի ծառայություններով։ Իտալական ակումբների համար Բելոտտիի տրանսֆերային արժեքը մոտ 40 միլիոն եվրո է։
Այլ երկրների ակումբների համար Բելոտտիի տրանսֆերը կարժենա 100 միլիոն եվրո։