Հույս ունեմ, որ «Միլանում» կանցկացնեմ շատ հանդիպումներ․ Զլատան Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է միլանյան ակումբում 100 հանդիպում անցկացնելու կապակցությամբ։ Նա մասնավորապես նշել է․
«Շնորհակալություն թիմակիցներիս։ Առանց իրենց ես գլուխ չէի հանի։ Բարեբախտաբար ես մրցակցությունից դուրս եմ։ Շնորհակալություն երկրպագուներին շնորհավորանքների համար։ Ինձ հմար մեծ պատիվ է խաղալ «Միլանի» համար։ Հույս ունեմ, որ այստեղ կանցկացնեմ շատ հանդիպումներ»։
Ընդգծենք, որ միլանյան ակումբի կազմում Իբրչահիմովիչն անցկացրած 100 խաղում դարձել է 62 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։