Օկինավայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 143-ի
Ճապոնիայի Օկինավա նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 143-ի։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Այսօր առավոտյան ռազմաբազայում վարակվածների թիվն ավելացել է 2-ով։ Ճապոնիայի իշխանություները հորդորել են, որպեսսզի ռազմաբազա ժամանող զինվորականները նախապես թեստավորվեն։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով վարակի մի շարք դեպքեր ևս գրանցվել են աշխարհի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում։