Քլոե Քարդաշյանը տեղադրել է հայոց զինանշանի լուսանկարն ու աջակցող գրառում կատարել (ֆոտո)
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը ևս Ինստագրամյան իր էջում հանդես է եկել հայերի աջակցությամբ։ Նա կիսավել է հայոց եռագույնով և իր ոսկե զարդով, որի վրա պատկերված է մեր զինանշանը։
Լուսանկարներին կից նա գրառում է կատարել և մեկնաբանել մեր զինանշանի նշանակությունը․ «Սուրը խորհրդանշում է կապանքները քանդող ազգի ուժն ու զորությունը։ Քանդված կապանքները ազգի ազատության և անկախության համար պայքարի մարմնավորումն են։ Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է։ Գրիչը խորհրդանշում է ազգի մտավոր և մշակութային ժառանգությունը»։
Ընդգծենք, որ վերջին օրերին համացանցում ակտիվորեն աշխատում է Քիմ Քարդաշյանը, ով ամեն կերպ փորձում է աշխարհի ուշադրության կենտրոոնւմ պահել այս հարցը։