Ջո Բայդենը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են միջամտել այս տարի կայանալիք նախագահի ընտրություններին։
Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։ Ըստ Բայդենի, նրա հայտարարությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության հայտնած տվյալների հիման վրա: «Ռուսաստանը շարունակում է խառնվել մեր ընտրական գործընթացում»-նշել է Բայդենը։
Ընդգծենք, որ այս առիթով ամերիկյան մամուլը վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրականացվող գործընթացներին, որոնք կապված են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ։