Հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի սադրանքի ֆոնին․ Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Միշուստինին (տեսանյութ)
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
Դեռ հայտնի չեն պատճառները՝ ինչու Ադրբեջանը որոշեց հարձակվել հայկական դիրքերի վրա, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նրան իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին։
Փաշինյանը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի սադրանքի ֆոնին։
«Դեռ պետք է հասկանալ՝ ով և ինչու է շահագրգռված սահմանային էսկալացիայով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այս հանդիպմանը նախորդել են ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: