Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ», գրել է նա։