Հայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»
Հասարակություն

Հուլիսի 16-ին Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների առթիվ հարուցվել է 8 քրգործ. ՀՀ զինդատախազն այցելել է մարզ

2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի եւ տրամաչափի զինատեսակների, այդ թվում նաեւ անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորված հարվածներ են հասցրել բնակավայրերի ուղղությամբ:

Արդյունքում արձակված կրակոցներից ու կրակոցներից Բերդ համայնքի Այգեպար բնակավայրում վնասվել է մանկապարտեզը եւ ջրագիծը: Չինարի բնակավայրում հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով պայթեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ավտոմեքենան, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել այդ պահին ավտոմեքենայի մոտ գտնվող նույն գյուղի մեկ բնակիչ, ինչպես նաեւ արձակված արկերից տուժել է 5 առնանձնատուն, մեկ ջերմոցային տնտեսություն:

Անդառնալի մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել միայն բնակիչների՝ պատսպարաններում թաքնվելու շնորհիվ:

Խաղաղ բնակչության կյանքի, առողջության, գույքի, հանրային նշանակության օբյեկտների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է 5 քրեական գործ:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում նույն հանցավոր շարժառիթներով ՀՀ Ադրբեջանի տարածքից տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, ականանետների, հրաձգային զենքերի կիրառմամբ արկակոծության են ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերի, ռազմական նշանակության օբյեկտի տարածքները, որոնց հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածներ են ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Այս դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են եւս 3 քրեական գործ՝ որոնցից 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ 13-րդ կետերով, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:

Վերոնշյալ 8 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Հուլիսի 17-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան է այցելել ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ օպերատիվ իրավիճակին, հակառակորդի կողմից իրականացված սադրիչ հանցավոր գործողությունների դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքին, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակին տեղում ծանոթանալու համար: Այդ նպատակով նա խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի տարածաշրջանն սպասարկող ՀՀ զինվորական դատախազության Լռու կայազորի դատախազների, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության տվյալ կայազորի աշխատակիցների մասնակցությամբ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ:

Վահե Հարությունյանը հանդիպել է նաեւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ եւ հանձինս նրա՝ իր զորակցությունը հայտնել բանակային կորպուսի սպայակազմին եւ զինվորներին՝ հուլիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում ցուցաբերած խիզախության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաեւ կիսել ունեցած մարդկային կորուստների ցավը:

ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաեւ Բերդի զինվորական հոսպիտալում բուժում ստացող՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին, քաջալերել նրանց, մաղթել շուտափույթ ապաքինում, ինչպես նաեւ մանրամասն տեղեկացել նրանց բուժման ընթացքի, պայանների մասին: