Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցրել է հյուրանոցային 4 կազմակերպության գործունեությունը։ Նախորդիվ ստուգայցերի արդյունքում այստեղ արձանագրված խախտումներն առավելապես վերաբերում են ախտահանման եւ ջերմաչափման գործընթացներին, դրանց համար սահմանված գրանցամատյանների ոչ պատշաճ լրացմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Դիտարկվել է պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը՝ ուշադրություն կենտրոնում պահելով այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:
Կրկնակի այցեր են եղել նաեւ նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։