Ժամանակն է, որ Ադրբեջանում տեղի ունենա հեղափոխություն․ Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Նա մասնավորապես Ինստագրամյան իր էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարն ու գրել է․
«Սա Իլհամ Ալիևն է։ Նա Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահն է, ով իշխանությունը ժառանգել է իր հորից՝ Հեյդարից և իր կնոջը դարձրել է փոխնախագահ»։
Գրառման մեջ Թանկյանը նշել է նաև, որ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանում ևս տեղի ունենա խաղաղ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին եղավ 2018 թվականին Հայաստանում։